Պոնտեմ Լաբ Նախագիծ

Ինչպես ձեզնից շատերին հայտնի է, վերջերս հայաստանում մեկնարկվել է Պոնտեմ Լաբ նախագիծը։ Այս նախագծի շրջանակներում պատերազմի մասնակից 18 հերոսներ ինտենսիվ կերպով կվերապատրասվեն մասնագետների թիմի կողմից՝ կրտսեր ծրագրավորողներ դառնալու համար, հայտնի ընկերություններում մշտական աշխատանքի հեռանկարով։ Դասընթացը ներառում է տվյալների գիտություն, մեքենայական ուսուցում, AI, ՏՏ անգլերեն, ՏՏ նախագծի և արտադրանքի կառավարում։

Ավելի քան 100 թեկնածու այժմ գրանցվել և ավարտել են առաջին թեստավորման փուլը։

2021 թվականի մայիսի 8-ին, թեկնածուներին մանրամասն կներկայացվի ուսումնական պլանը։ Մայիսի 17-ից կմեկնարկվի երկշաբաթյա ծրագիր, որտեղ կաշխատեն տարբեր հմտությունների վրա, որոնք անհրաժեշտ կլինեն ուսման գործընթացը շարունակելու համար։ Նաև կանցկացվի գնահատման փուլ հասկանալու համար թեկնածուներից ովքեր են պատրաստ ուսման մեջ առաջ շարժվելու։

Թեկնածուները ոգևորված են և անհամբեր սպասում են դասընթացի մեկնարկին։