Մեր աշխատանքը հիմնված է Սալուտոգենեզի մոդելի հիման վրա և ներառում է ֆիզիկական, սոցիալական, հուզական, հոգևոր, ինտելեկտուալ մասնագիտական ոլորտները։ Մեր աշխատանքում մենք արժևորում ենք ակտիվ ներգրավումը, հաշվետվողականությունը և պատասխանատվությունը։ Մենք աջակցում և իրականացնում ենք նախագծեր նշված ոլորտներում և հրավիրում ենք անհատների և կազմակերպությունների ներկայացնելու իրենց նախագծերը մեր հարթակի վրա ռեսուրսների մոբիլիզացիայի նպատակով։

ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՆԱԿԸ

Փոքրիկ տղան՝ Արամը, փորձում է հասկանալ Սուրբ Ծննդի իրական նշանակությունը: Նա հարցուփորձ է անում իր շրջապատից, բայց անտեսված Սուրբծննդյան թոհուբոհի մեջ՝ փախչում է տնից և հայտնվում հեռու, ձյունառատ անտառում, որտեղ՝ մի խորհրդավոր տնակում, գտնում է իր հարցի պատասխանը: Անիմացիոն ֆիլմի սցենարը հիմնված է պիեսի վրա, որը ցուցադրվել է Սուրբ Զորավոր Աստվածածին ներկայացուցիչների համար: Բոլորը վկայում էին, որ զգում էին Սուրբ Հոգու ներկայությունը թատերախաղի ընթացքում և դրանից հետո: 301 . առաջինն է որպես Աստված և Փրկիչ ընդունել մեր Տեր Հիսուս Քրիստոսին ամբողջ աշխարհի առջև, և մենք հավատում ենք, որ այսօր՝ 21-րդ դարի այսքան մեծ մարտահրավերների շրջանում, դա ևս մեկ վերահաստատելու իսկական ժամանակն է: Հավատում ենք, որ մեր ազգը և մոլորակի ողջ քրիստոնեական ընտանիքը կմերժի ներկայիս աշխարհի ուղիները և կվերահաստատի իր՝ ճշմարիտ ու փրկարար արժեհամակարգի հետևորդ լինելը: Մուլտֆիլմը կնկարահանվի Հայկ Սայադյանի…

0 Raised 0%
88,000 Goal
34 Days to Go

ARMENIAN INTELLIGENCE PROJECT

Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող շուկաներից մեկն է: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դուրս են մնում աշխատաշուկայից: Վերջինս հանգեցնում է մտավոր ներուժի ահռելի կորստի: 2021 թ.-ի մայիսի 31-ին Hay-Invicta հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Pontem-Laboratories- ի հետ համատեղ, մեկնարկեց մեկ տարվա ուսումնական ծրագիր՝ Արցախյան վերջին պատերազմից տուժած երիտասարդների համար: Ծրագրի ավարտին ուսանողները լիովին պատրաստ կլինեն անմիջապես մուտք գործել աշխատաշուկա: ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ PROJECT AI նախագիծը նպատակ ունի պատրաստել բարձրակարգ մասնագետներ տեխնիկական ծրագրավորման և տվյալագիտության ոլորտներում: Ուսումնառության ընթացքում ուսանողները կսովորեն C++ և Python ծրագրավորման լեզուները և կստանան հիմնարար գիտելիքներ օպերացիոն համակարգերի վերաբերյալ: Այնուհետև ուսանողները կսովորեն մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության բնագավառներում ժամանակակից մոտեցումները: Ծրագրի տեխնիկական մասին զուգահեռ մասնակիցները կանցնեն դասընթացներ, որի ժամանակ կձևավորեն արդյունավետ միջանձնային հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ և կծանոթանան աշխատանքային էթիկայի կարևոր հմտություններին: Զուգահեռաբար ուսանողները կստանան անգլերենի մասնագիտացված դասընթացներ:…

2,445 Raised 1.63%
150,000 Goal
0 Days to Go
, Armenia