Short Story
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՆԱԿԸ
Անիմացիոն ֆիլմ, որը բացահայտում է Սուրբծննդյան իրական հրաշքը:
Աջակցեք նախագծին, եթե դուք ևս այդ հրաշքը կրում եք ձեր սրտում:
ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՆԱԿԸ
€88,000
Funding Goal-
€0
Funds Raised -
0
Days to go -
Target Date
Արշավի ավարտի մեթոդը

Փոքրիկ տղան՝ Արամը, փորձում է հասկանալ Սուրբ Ծննդի իրական նշանակությունը: Նա հարցուփորձ է անում իր շրջապատից, բայց անտեսված Սուրբծննդյան թոհուբոհի մեջ՝ փախչում է տնից և հայտնվում հեռու, ձյունառատ անտառում, որտեղ՝ մի խորհրդավոր տնակում, գտնում է իր հարցի պատասխանը:
Անիմացիոն ֆիլմի սցենարը հիմնված է պիեսի վրա, որը ցուցադրվել է Սուրբ Զորավոր Աստվածածին ներկայացուցիչների համար: Բոլորը վկայում էին, որ զգում էին Սուրբ Հոգու ներկայությունը թատերախաղի ընթացքում և դրանից հետո:
301 . առաջինն է որպես Աստված և Փրկիչ ընդունել մեր Տեր Հիսուս Քրիստոսին ամբողջ աշխարհի առջև, և մենք հավատում ենք, որ այսօր՝ 21-րդ դարի այսքան մեծ մարտահրավերների շրջանում, դա ևս մեկ վերահաստատելու իսկական ժամանակն է:
Հավատում ենք, որ մեր ազգը և մոլորակի ողջ քրիստոնեական ընտանիքը կմերժի ներկայիս աշխարհի ուղիները և կվերահաստատի իր՝ ճշմարիտ ու փրկարար արժեհամակարգի հետևորդ լինելը:
Մուլտֆիլմը կնկարահանվի Հայկ Սայադյանի և նրա թիմի կողմից: Հայկը հայկական մշակույթի մեծ էնտուզիաստ է, ինչպես նաև պրոֆեսիոնալ ռեժիսոր-մուլտիպլիկատոր: Նա ստեղծել է բազում գեղեցիկ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր և ստացել մի քանի նշանակալի մրցանակներ, որոնցից է « ԿԱԶԱՆՁԱԿԻՍ » ֆիլմի համար տրված մրցանակը Հունաստանի նախագահի կողմից (մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը)։
երաժշտությունը միջնադարյան հայկական քրիստոնեական շարականներ ու նոր ստեղծագործություններ են: Երաժշտական ձևավորումը կատարելու է Գարիկը՝ «Գաթա բենդից» :
Այս անիմացիոն ֆիլմը ստեղծելուց զատ՝ մեր թիմը որոշեց հիմնադրել առաջին հայկական քրիստոնեական անիմացիոն ընկերությունը, որն իր աշխատանքները կմեկնարկի «Սուրբծննդյան տնակը» մուլտֆիլմով: բացի մուլտֆիլմը դիտելու հասանելիությունը նախապես դուք կարող եք նաև մեզ օգնել կազմավորելու մեր ձեր նվիրատվություններով: Հուսով ենք, մեր նախագիծը :
Ապագա ֆիլմերի վերնագրերը , որոնք մենք ԵՐԱԶՈՒՄ ԵՆՔ ստեղծել .
· 301
· Վարդանանք
· Նարեկ
Ռիսկեր եւ մարտահրավերներ
Եթե մեր արշավը մեկ ամսում չհասնի իր նպատակին, մենք հովանավորի կարիք կունենանք, որը կաջակցի նախագծին, հակառակ պարագայում՝ անհնար մինչև 2021-ի դեկտեմբեր: Մեր նշաձողը բավական բարձր է, և նպատակ ունենք ստեղծել մրցունակ, բարձրորակ, ֆանտաստիկ անիմացիա, ինչը նշանակում , որ մեզ թե՛ ֆինանս, թե՛ ժամանակ է հարկավոր: Հավատում ենք, որ Աստծո կամոք կհաջողենք։ 🙂
Կոնտակտներ
+37477003353 (WhatsApp, Viber)