Short Story
PROJECT AI նախագիծը նպատակ ունի պատրաստել բարձրակարգ մասնագետներ տեխնիկական ծրագրավորման և տվյալագիտության ոլորտներում:
Հաշվեհամար
Անուն: Hay-Invicta
Համար: NL43BUNQ2059498538
Swift համար: BUNQNL2A
ARMENIAN INTELLIGENCE PROJECT
€150,000
Funding Goal-
€2,445
Funds Raised -
0
Days to go -
Target Date
Արշավի ավարտի մեթոդը

Բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող շուկաներից մեկն է: Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ դուրս են մնում աշխատաշուկայից: Վերջինս հանգեցնում է մտավոր ներուժի ահռելի կորստի: 2021 թ.-ի մայիսի 31-ին Hay-Invicta հասարակական կազմակերպությունը, Հայաստանում Pontem-Laboratories- ի հետ համատեղ, մեկնարկեց մեկ տարվա ուսումնական ծրագիր՝ Արցախյան վերջին պատերազմից տուժած երիտասարդների համար: Ծրագրի ավարտին ուսանողները լիովին պատրաստ կլինեն անմիջապես
մուտք գործել աշխատաշուկա:
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
PROJECT AI նախագիծը նպատակ ունի պատրաստել բարձրակարգ մասնագետներ տեխնիկական ծրագրավորման և տվյալագիտության ոլորտներում: Ուսումնառության ընթացքում ուսանողները կսովորեն C++ և Python ծրագրավորման լեզուները և կստանան հիմնարար գիտելիքներ օպերացիոն համակարգերի վերաբերյալ: Այնուհետև ուսանողները կսովորեն մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության բնագավառներում ժամանակակից մոտեցումները: Ծրագրի տեխնիկական մասին զուգահեռ մասնակիցները կանցնեն դասընթացներ, որի ժամանակ կձևավորեն արդյունավետ միջանձնային հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ և կծանոթանան աշխատանքային էթիկայի կարևոր հմտություններին: Զուգահեռաբար ուսանողները
կստանան անգլերենի մասնագիտացված դասընթացներ: Ծրագրի թիմը ակտիվորեն աշխատելու է ուսանողներին աշխատանքով ապահովելու ուղղությամբ:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
• Միջազգային փորձին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման ուղեցույցներ խոցելի խմբերի համար
• Բարձր և հմուտ մասնագիտական թիմ, ովքեր պատրաստ են աշխատել խոցելի խմբերի հետ
• ՏՏ աշխատաշուկայում մրցունակ 22 երիտասարդ
• Ծրագիրն ավարտելուց հետո ուսանողները կստանան աշխատանքի առաջարկներ ՏՏ ոլորտում
ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՔ ՍԱՏԱՐԵԼ ԱՅՍ ՆԱԽԱԳԾԻՆ
Նվիրատվություն անելով ՝ դուք կարող եք օգնել ուսանողներին որակյալ կրթություն ստանալ և գտնել իրենց տեղը աշխատաշուկայում: Միասին մենք կարող ենք ամրապնդել տեխնոլոգիական և նորարարական ոլորտները Հայաստանում` հանուն ուժեղ և բարեկեցիկ հայրենիքի: