Մենք տրամադրում ենք հարթակ հումանիտար ծրագրերի համար ֆինանսական միջոցներ փնտրելու նպատակով, ինչպես նաև մեր հարթակում գրանցված փորձագետները կարող են տրամադրել տեխնիկական և ծրագրային աջակցություն նշված ոլորտներում։

Որակի ապահովում

Մեր հարթակին ուղարկված ծրագրերը մինչև հավանություն ստանալը անցնում են համապարփակ գնահատում։ Նախագծերը գնահատվում են այնպիսի չափորոշիչների հիման վրա ինչպիսիք են ՝ արդիականությունը, նպատակահարմարությունը, իրագործելիությունը և արդյունքների կայունությունը։ Շատ կարևոր է, որպեսզի ներկայացված նախագծերը ներառեն ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլան։ Ինչպես նաև ծրագրի իրականացումը պետք է բաժանված լինի փուլերի։

Ֆինանսական անվտանգություն

Ֆինանսական միջոցների շահագործման ճշգրտությունն ապահովելու նպատակով, նախագծի իրականացման գումարները կփոխանցվեն ծրագիրն իրականացնող սուբյեկներին հենվելով նրանց կողմից ներկայացված ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների վրա։ Այսպիսով, ամբողջական գումարը կբաշխվի ըստ ծրագրի իականացման փուլերի և յուրաքանչյուր հաջորդ փուլի իրականացման համար անհրաժեշտ գումարը կփոխանցվի նախորդ փուլի ծրագրային և ֆինանսական հաշվետվությունների ստուգիչ ամփոձում իրականացնելուց հետո։ Ներկայացված հաշվետվությունների մեջ անհամապատասխաննությունների և անճշտությունների բացահայտման դեպքում ծրագրի ֆինանսավորումը կդադարեցվի և կվերադարձվի նվիրատվություն կատարած սուբյեկտներին։